Թաց կավի հոտ: Մերկությունը մի կերպ ծածկող վարդագույն շորը արդեն վաղուց վարդագույն չէ: հողե աղջիկ:Փլված արվեստանոց: Տուն:
Ծորակի ջուրը լավ չի փակել: Կաթիլը դանդաղ, ամոթխած դուրս է նայում, ամուսնու դեմքը երկարում է, քիթն ու ականջները ձգվում- մեծանում են:
Կաթ…
Երկար ականջները ընկան կեղտոտ գդալին , հետո սահեցին չլվացված ամաններին ու կորան անթիվ բաժակների մեջ: Իսկ նա դեռ գոռում է , չգիտի, որ ամանջներն այդքան երկար են, որ երեխաներն արդեն քնել են, որո վառարանում փայտ չկա, որ կեղտոտ ամաններն արդեն չորանում են:
Մի ուրիշ կաթիլ: Հետո մյուսը: Մոխրագույն բառեր: Քնած երեխաների աղմուկ: Հայելին կոտրվեց:Փոքրիկ ոտքերը հագան ծաղկավոր կոշիկները: Բեղավոր ամուսնու աղմուկ: Ամեն անգամ կգոռա, ինքը կհեռանա, հետո կլացեն ինքը փողոցում, ամուսինը տանը…կրկնվող, ամենօրյա կաթիլ է: Փոքրիկ ձեռքի երակներն արդեն տեսանելի են թափանցիկ մաշկի տակից, երեկվա ընկույզի, կոտրած օղու շշի, բեղավորի թողած կապտուկների հետքերը կաթիլի մեջ ավելի սարսափելի են, միգուցե գդալները հասկանան: Փոքրիկ, ակպույտ երեխաները մնացին աղմուկի մեջ: Կոտրված անձրևանոցն ու մաշված կոշիկները լքեցին բեղավորին:
Քանդված կտորներից անձրևը լցվում է կապույտների վրա: Հեռագրասյուներն ավելի են երկարում, մեքենաների լույսերը պղտորվում ու խառնվում են տանիքներին: Մեծ աչքերի մեծ կաթիլները չլվացված գդալներ են փնտրում: Անձրևանոցի մի թևը պոկված է, պատից լիմոնի հյութ է հոսում ու գրգռում հոտառությունը, մրջունները կծմծում են քթարմատը: Ձեռքերը ջղաձգվում են. կավի կարիք ունեն, փոքրիկ մատները սկսում են հունցել ծիրանագույն ցեխը, մոռանալ բեղերը, կեղտոտ գդալները: Կապույտ ճկույթներ, փոքրիկ նորածին, դեռ կաթոտ կնճիռներ…
_ Ես էլ իմացա թե ես քեզ կորցրել եմ
Երկու թաց ձիթապտուղ տեսավ փոքրիկ ձեռքերը` մի վառարան ցախով լի:
Come nightingale, tell me the word.
ОтветитьУдалитьThe mountain from which you came is blessed.
The rose burns you, my love burns me.
You are crying, I will also cry
Thanks.